Նինոծմինդայում սկսվել է ուղղափառ եկեղեցու շինարարությունը

Նինոծմինդայում սկսվել է ուղղափառ եկեղեցու շինարարությունը

Նինոծմինդա քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում սկսվել է վրացական Սուրբ Գաբրիել ուղղափառ եկեղեցու շինարարությունը։

Շինարարությունը ֆինանսավորվում է նվիրատվություններով։ Շինարարության զարգացմանը նպաստել է նաև Նինոծմինդայի քաղաքապետարանը։

«Ֆինանսապես շատերն են օգնում, օրինակ՝ շինանյութով։ Թե որքան կտևի շինարարությունը, դեռ հայտնի չէ։ Դա կախված է ստացված ֆինանսներից»,- ասում է հայր Ավթանդիլը, ով մի քանի տարի աշխատում է Նինոծմինդայում։

Այս պահին աշխատանքներ են տարվում հիմքը դնելու ուղղությամբ։]