Սահակաշվիլիի կառավարության ռուս նախարարը ներգաղթյալ է դարձել

Սահակաշվիլիի կառավարության ռուս նախարարը ներգաղթյալ է դարձել

Սահակաշվիլիի կառավարության ռուս նախարարը, Վրաստանում խորհրդարանական ընտրություններում «Ազգային շարժում» կուսակցության պարտությունից հետո,  որոշել է լքել Վրաստանը: Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը Facebook-ի իր էջում գրել է , որ հարգում է ընտրողների մեծամասնության ընտրությունը, եւ հայտնել է, որ հեռանում է Վրաստանից այն հույսով, որ  ապագայում կրկին կվերադառնա եւ կշարունակի «ծառայել իր հայրենիքին»: Նա նաեւ ավելացրել է, որ շուտով հնարավոր է իր մասին «չտեսնված լուրեր» տարածվեն, սակայն նրան ճանաշողները չեն հավատ այդ ամենին:

Այունհետեւ Շաշկինը շնորհակալություն է հայտնել Սահակաշվիլիի կառավարությանը կատարված աշխատանքի եւ պրոֆեսիոնալիզմի համար:Հիշեցնենք, որ Դմիտրի Շաշկինը  հոկտեմբերի սկզբին ԱՄՆ է մեկնել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Բիձինա Իվանիշվիլիի կոալիցիան: Շաշկինը պետք է Վրաստան վերադառնար հոկտեմբերի 6-ին, սակայն գործուղումը երկարաձգվել է:Հոկտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ Շաշկինը որոշել է արձակուրդ վերցնել, իսկ նրա լիազորությունը ավարտվում է հոկտեմբեի 25-ին, երբ Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը, այդ թվում պաշտպանության նոր նախարարին:Ծագումով ռուս Դ. Շաշկինը նախարարությունը ղեկավարել է 2012 թ-ի հուլիսից: Նախկինում նա ղեկավարում էր  Վրաստանի Կրթության եւ Գիտության նախարարությունը:/http://news.am/



Opinion, pooling and voting