«Բորջոմի» գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

«Բորջոմի» գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Բորջոմի քաղաքում՝ «Բորջոմի» գործարանի հարևանությամբ, առավոտից «ԱյԴիԷս Բորջոմի»-ի աշխատակիցները հանրահավաք են անցկացնում։ Ցուցարարներն ասում են, որ կշարունակեն բողոքի ակցիաները, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել:

«Բորջոմի»-ի աշխատակիցների խոսքով, իրենք մի քանի պահանջներ ունեն, այդ թվում՝ անհապաղ վերականգնել ապօրինի աշխատանքից ազատված 50 անձանց, աշխատավարձերի փոխանցում, վերադարձ հին աշխատանքային պայմաններին, մշտական ​​պայմանագրեր բոլոր աշխատողների համար և 25 տոկոս աշխատավարձի բարձրացում, վերացնել շանտաժի, սպառնալիքների և հարկադրանքի փաստերը՝ միաժամանակ աշխատանքից ազատելով և պատասխանատվության ենթարկելով դրանում ներգրավված վարչակազմի առանձին անդամներին:

Գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության արհմիությունների տվյալներով՝ գործադուլին միացել են երկու գործարանների բոլոր աշխատակիցները, ինչի պատճառով ընկերությունը չի կարողանա շարունակել աշխատանքը։