Մայիսի 30-ին Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մայք Վան Քոլդամն այցելեց Նինոծմինդա քաղաք։
Դեսպան Վան Քոլդամը Ջավախք էր ժամանել ոչ պաշտոնական այցով և հանդիպել Ջավախքում աշխատող լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նախ Նիդեռլանդների դեսպանն այցելել է «NOR» Ռադիո, որից լրագրողների ուղեկցությամբ այցելել է Գորելովկա գյուղ և տեսել դուխոբոր համայնքի «Մանկատուն» հուշարձանը։Հանդիպումը կազմակերպել էր Ռոնդելի հիմնադրամը։
Հանդիպման ընթացքում խոսվել է շրջանում առկա խնդիրների, մարդու իրավունքների, տնտեսական և դրանից բխող քաղաքական խնդիրների, միգրացիայի և այլնի մասին։
Նիդեռլանդների դեսպանը նշել է, որ սա երկուսուկես տարվա ընթացքում առաջին հանդիպումն է, քանի որ ինքը ներկայացնում է իր երկիրը Վրաստանում, և խոստացել է վերադառնալ։