Վրաստանի քաղաքացիները հունիսի 1-ից կկարողանան մուտք գործել Գերմանիա՝ պարզեցված կորոնավիրուսային կանոնակարգով

Վրաստանի քաղաքացիները հունիսի 1-ից կկարողանան մուտք գործել Գերմանիա՝ պարզեցված կորոնավիրուսային կանոնակարգով

Հունիսի 1-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան մուտք գործել Գերմանիա՝ պարզեցված Covid-ի կանոնակարգերով։ Այս մասին ասվում է Վրաստանում Գերմանիայի դեսպանատան կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։

Հունիսի 1-ից Գերմանիա մուտք գործելու պարզեցված Covid կանոնակարգեր.

  • Գերմանիա մուտք գործել ցանկացողներից այլևս չի պահանջվում ներկայացնել պատվաստումը, ապաքինումը կամ թեստը հաստատող փաստաթուղթ.
  • վարակից պաշտպանվելու համար ստեղծված բարձր ռիսկային երկրների ցանկը չեղյալ է հայտարարվել, քանի որ օմիկրոնն ավելի քիչ հավանական է, որ առաջացնի հիվանդության բարդ ձևեր.
  • պատվաստման փաստաթուղթը պահանջվում է միայն այն մարդկանցից, ովքեր Գերմանիա ժամանում են այն երկրներից, որտեղ վիրուսը մուտացիայի է ենթարկվել:

Այնուամենայնիվ, մուտքը հնարավոր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թվարկված բոլոր պատվաստանյութերով: Վրաստանն ընդգրկված չէ այդ երկրների ցանկում,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ: