Նինոծմինդայից 16 նորակոչիկներ մեկնեցին բուժզննման

Նինոծմինդայից 16 նորակոչիկներ մեկնեցին  բուժզննման

Մայիսի 31-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 18-ից 27 տարեկան 16 երիտասարդներ մեկնեցին Թբիլիսի բուժզննման:

Զորակոչիկները բուժզննում անցնելուց հետո պետք է ընտրվեն ծառայության նախնական պատրաստության (կարանտին), որից հետ նրանք կծառայեն պաշտպանության նախարարությունում։

Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել ծնողներ, հարազատներ, մտերիմ ընկերներ։ Զորակոչիկի ծնողի խոսքով՝ գլխավորն այն է, որ բոլորը առողջ վերադառնան ու միշտ խաղաղ պայմաններում ծառայեն. Նրանց մաղթենք, որ պատվով անցնեն այս ճանապարհը և վերադառնան իրենց ընտանիքները։

Նինոծմինդայի մունիցիպալիտետից զորակոչի շրջանակներում 10 մարդ է զորակոչվել զինվորական ծառայության։ ՊՆ-ի միջոցով 4 ժամկետային զինծառայող կա, 6-ը ՆԳՆ են կանչված։ Այս պահին, ընդհանուր առմամբ, Նինոծմինդայի մունիցիպալիտետի մոտ 60 մարդ ողջ տարվա ընթացքում ծառայում է Վրաստանի տարբեր հատվածներում տարբեր ուղղություններով։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ժամանակավորապես ազատվում են ուսանողները, գյուղաբնակ ուսուցիչներն ու բժիշկները, ընտանիքի միակ կերակրողը, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները։ Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:

2022 թվականի գարնանային զորակոչի շրջանակներում 17 զորակոչիկ ստացել է տարկետում՝ վճարելով 2000-ական լարի։

Radio NOR · 16 призывников отправились на медкомиссию