Գլխատել է կնոջը, գլուխը թաքցրել տոպրակի մեջ, ապա նետել ամայի տարածք

Գլխատել է կնոջը, գլուխը թաքցրել տոպրակի մեջ, ապա նետել ամայի տարածք

Կամբոջայում ամուսինը խանդի պատճառով գլխատել է կնոջը, գլուխը թաքցրել տոպրակի մեջ, ապա նետել ամայի տարածք։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մայիսի 27-ին։ 27-ամյա Ֆուոնգ Ռաթան հարձակվել է 23-ամյա Լի Սրեյ Նուչի վրա իրենց ընդհանուր տանը, որտեղ ապրում էր նրանց մեկամյա որդին։ Ռաթան կասկածում էր իր կնոջը դավաճանության մեջ և հավատում էր, որ նա շփվում է միանգամից մի քանի տղամարդկանց հետ։ Այդ օրը նրա էմոցիաները ծայրաստիճան թեժացել են, նա վերցրել է դանակն ու կտրել Նոչի կոկորդը։ Հետո նա գլխատել է իր զոհին, վերցրել գլուխը, փաթեթավորել տոպրակի մեջ, տարել է մոտակա ամայի վայրն ու դեն նետել։

Ամուսինների հարեւանուհին որոշել է գնալ նրանց տուն և ստուգել՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է։ «Ես լսել եմ, թե ինչպես են նրանք հաճախ վիճում, և ամուսինը բղավում է. Նա շատ խանդոտ էր։ Ես անհանգստացած էի Նուչի համար և երեկոյան գնացի նրան այցելելու։ Հենց այդ ժամանակ ես գտա նրա մարմինը հատակին»,– ասել է նա։ Սպանության վայր է կանչվել ոստիկանություն։