Կակուլիա եղբայրները կարող են ներգրավված լինել Հայաստանում հանցագործությունների մեջ

Կակուլիա եղբայրները կարող են ներգրավված լինել Հայաստանում հանցագործությունների մեջ

Թբիլիսիում կալանավորված հանգուցյալ օրենքով գող «Թբիլիսցի Դաթո» Գուկայի և Դավիթ Կակուլիայի որդիները կարող են ներգրավված լինել Հայաստանում հանցագործությունների մեջ, ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Թբիլիսիում ձերբակալվել են Կակուլիա եղբայրները՝ Թբիլիսիի կենտրոնում սպանության փորձի գործով։ Նրանք մեղադրվում են նաև ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու և սահմանն ապօրինի հատելու մեջ։

«Վրաստանի իրավապահ մարմինները իրավական համագործակցության շրջանակներում ակտիվորեն համագործակցում են Հայաստանի համապատասխան իրավասու մարմինների հետ՝ մեղադրյալի կողմից Հայաստանում հանցագործություն կատարելու վերաբերյալ»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում։

Հետաքննության նյութերի համաձայն՝ Թբիլիսիի կենտրոնական թաղամասում մեղադրյալը 2022 թվականի մայիսի 27-ին մի քանի կրակոց է արձակել մարդկանց ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում 1 հոգի ստացել է բազմաթիվ վնասվածքներ, բացի այդ՝ մեկ հոգի, ով կրակոցի պահին եղել է այդ վայրում, ոտքից վիրավորվել է։

Քննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալներն ապօրինի հատել են Վրաստանի սահմանը և երկրում ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, որը պահել են վարձակալած բնակարանում։