Հունիսի 1-ից անապահով ընտանիքների մինչև 16 տարեկան երեխաների օգնության չափը մեկ երեխայի համար 100-ից դարձել է 150 լարի, ասվում է Վրաստանի կառավարության որոշման մեջ։
Բանաձևի համաձայն՝ ավելացված օգնությունը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնց կարողությունը սոցիալական սանդղակով գնահատվում է մինչև 120 000 միավոր։
Սա երեխաների օգնության երկրորդ աճն է մեկ տարվա ընթացքում։ Հունվարի 1-ից երեխաներին օգնությունը 50-ից դարձել է 100 լարի։
2021 թվականի ապրիլի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կար 656591 սոցիալապես անապահով մարդ, որից 241946-ը երեխաներ են, որից 63370-ը՝ մինչև 7 տարեկան։