«Գազպրոմը» դադարեցրել է մատակարարումները Դանիա և Գերմանիա

«Գազպրոմը» դադարեցրել է մատակարարումները Դանիա և Գերմանիա

«Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը դանիական Ørsted-ին՝ ռուբլով չվճարելու պատճառով, հայտնել են ռուսական ընկերությունից։

Մայիսի 31-ի գործունեության ավարտի դրությամբ «Գազպրոմ Էքսպորտ»-ը ապրիլին Ørsted-ից գազի մատակարարումների համար վճար չէր ստացել: 2021 թվականին «Գազպրոմ Էքսպորտը» ընկերությանը մատակարարել է 1,97 միլիարդ խորանարդ մետր, ինչը Դանիայում վառելիքի ընդհանուր սպառման մոտ 2/3-ն է։

Նաև Գազպրոմն ամբողջությամբ դադարեցրել է վառելիքի մատակարարումը գերմանական Shell Energy Europe Limited ընկերությանը։ Գազպրոմ Էքսպորտի և Shell Energy Europe Limited-ի միջև Գերմանիա գազի մատակարարման պայմանագիրը նախատեսում է տարեկան մինչև 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ։

Ավելի վաղ՝ մայիսի 31-ին, «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել էր գազի մատակարարումը հոլանդական «Գաստերրա», քանի որ նոր սխեմայով ապրիլին մատակարարումների համար վճար չէր ստացել։ Այն առաջարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մարտի վերջին և ենթադրում է գնորդի կողմից Գազպրոմբանկում երկու հաշվեհամարի բացում (ռուբլով և եվրոյով):