Քանի որ ամռան առաջին օրը բազմաթիվ երկրներում նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղի դպրոցում այս գեղեցիկ օրվա հետ միասին, հունիսի 1 -ը դառնում է կրկնակի ուրախալի:
Միջոցառմանը ներկա էին 1-12 դասարանների աշակերտները եւ մանկապարտեզի երեխաները ինչպես նաեւ միջոցառմանը հրավիրված էին մուլտհերոսներ, ովքեր երխաների հետ պարելուց հետո բաժանեցին փուչիկներ եւ լուսանկարվեցին:
12 -րդ դասարանի աշակերտները երեխաների համար կազմակերպել էին տարբեր խաղեր եւ նվերներ:
Դպրոցի տնօրեն Հմայակ Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց. «Շնորհավորում եմ մեր երեխաներին հունիսի 1 -ի հետ կապված, մաղթում եմ առողջություն եւ հաջողություններ ուսման մեջ, մեր մանկավարժական անձնակազմը ամեն ինչ անում է որպեսզի մեր երեխաները իրենց լավ զգան եւ պաշտպանված»:
Նշենք, որ երեխաների պաշտպանության միջազգային օրը ամենահին միջազգային տոներից մեկն է։ Տոնի հիմնադրման մասին որոշումը կայացվել է դեռեւս 1925 թվականին Ժնեւում կայացած համաշխարհային համաժողովի ժամանակ, որը նվիրված էր երեխաների բարեկեցության հարցերին։ Տեսանյութ
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.