
Հնդիկ երգիչ Կրիշնակումար Կունատխը, որը հայտնի է KK կեղծանունով, սրտի կանգի պատճառով մահացել է Կալկուտա քաղաքում ելույթի ընթացքում, հայտնում է Variety-ն։
Երգիչը 53 տարեկան էր։ KK-ն երգում էր տարբեր լեզուներով։
Կունատախը կարիերան սկսել է ռադիոյում երաժշտական կատարումներից։ 1996թ․-ին թողարկել է «Kadal Desam» ֆիլմի սաունդթրեքերը։ Երգերը Հնդկաստանում հիթ են դարձել, եւ KK-ն 1999թ․-ին թողարկել է «Pal» սկավառակը։
Երգչի մահը անսպասելի է եղել։ Նա կին ունի, որդի եւ դուստր։ «Նրա երգերն արտացոլում էին հույզերի լայն սպեկտր եւ արձագանք էին գտնում բոլոր տարիքային խմբերի մարդկանց շարքում։ Մենք միշտ կհիշենք KK-ին նրա կոմպոզիցիաներով»,- տեղի ունեցածին արձագանքել է Հնդկաստանի վարչապետը։