Փոկա գյուղում նշվեց Սուրբ Նինոյի տոնը

Փոկա գյուղում նշվեց Սուրբ Նինոյի տոնը

Քրիստոնեությունը Վրաստան բերած Սուրբ Նինոյի օր. Վրաց ուղղափառ եկեղեցին Սուրբ Նինոյի հիշատակը նշում է տարին երկու անգամ՝ հունվարի 27-ին՝ նրա մահվան օրը և հունիսի 1-ին՝ Վրաստան գալու օրը։

Փոկա գյուղում տասնյակ ուխտավորներ են հավաքվել Վրաստանի բոլոր շրջաններից, որտեղ պատարագ է մատուցվել Փարվանա լճի ափին՝ Սուրբ Նինոյի վանքի մոտ։

Լեգենդը ասում է, որ մի անգամ երազում սուրբ Նինոյի առջև հայտնվել է Աստվածամայրը և նրան հանձնել որթատունկի խաչ՝ օրհնելով Իվերիայի բնակիչներին: 319 թվականին Լուսավորիչը ժամանել է Վրաստան ՝ ժողովրդին բերելով Աստծո խոսքը: Ժամանելով Վրաստան Փարավանի լճի մերձակայքում, Սուրբ Նինոն հանդիպեց Մցխեթայի հովիվներին, որոնք լուսավորչին պատմեցին իրենց երկրի մասին: Նինոն շարունակեց ճանապարհը հովիվների հետ միասին և հասավ Վրաստանի հինավուրց մայրաքաղաքը՝ Մցխեթա քաղաք:

Այս մասին մեզ ավելի մանրամասն պատմեց մետրոպոլիտ Սերաֆիմը։

Radio NOR · В Грузии празднуют – Нинооба