Ժդանովականում մեծ շուքով նշեցին երեխաների պաշտպանության օրը. Ֆոտո

Ժդանովականում մեծ շուքով նշեցին երեխաների պաշտպանության օրը. Ֆոտո

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին։ Աշխարհի տարբեր երկներում ու տարբեր բնակավայրերում նշում են այս օրը։

Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում երեխաների պաշտպանության օրը նշեցին մեծ շուքով։ Գյուղի մինիմարզադաշտում հավաքվել էին բոլոր երեխաները և միջոցառման ընթացքում նրանց սպասվում էր անակնկալներ։ Անցկացվեցին հետաքրքիր խաղեր, որոնց ընթացքում հաղթողները պարգևատրվեցին փոքրիկ նվերներով։ Բոլոր երեխաներին բաժանեցին քաղցրավենիքներ և պաղպաղակ։ Երեխաները պարեցին, խաղացին և զվարճացան մուլտհերոսների կերպարների հետ։

Միջոցառումը կազմակերպել էր և իր ֆինանսական ներդրումն էր ունեցել Նինոծմինդայի քաղաքապետարանում Ժդանովական գյուղի ներկայացուցիչ Հովսեփ Անտանոսյանը։

«Միջոցառման նպատակն էր ուրախացնել մեր գյուղի երեխաներին, որպեսզի նրանց մեջ տպավորվի մանկության այս ակնթարթը», – ասաց Հովսեփ Անտանոսյանը, հավելելով, որ այս միջոցառումը կլինի շարունակական։

Միջոցառմանը իրենց աջակցությունն էին ցուցաբերել Ժդանովականի հանրային դպրոցի ուսուցչուհի Հայաստան Սիմոնյանը և բարձր դասարանների աշակերտները, նաև երիտասարդները։

Գյուղի հասարակությունը գոհ էր միջոցառումից և կազմակերպիչներից։ Ծնողները նշում էին, որ սա մեծ ուշադրություն էր երեխաների համար և փոփոխություն ու թարմություն էր նրանց առօրյա կյանքում։

Իր խոսքում Ժդանովականի հանրային դպրոցի ուսուցչուհի Գրետա Թումասյանը շնորհավորեց փոքրիկներին տոնի կապակցությամբ, մաղթելով անհոգ մանկություն։

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Ժդանովականում Մեծ Շուքով Նշեցին Երեխաների Պաշտպանության Օրը