Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսով շնորհավորել է իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ, հայտնում է Վրաստանի կառավարության վարչակազմը։
Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում (ՀՀ Տավուշի մարզ)։ 2018 թվականի մայիսի 8-ին ընտրվել է Հայաստանի վարչապետ։ 2021 թվականի հունիսին երկրում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նա վերընտրվել է կառավարության ղեկավարի պաշտոնում։
Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին Փաշինյանին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարօրություն և առաջընթաց։ Զրույցի ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է երկրների սերտ գործընկերային և բարեկամական հարաբերությունները։
Կողմերը քննարկել են նաև գործընկերության ամրապնդման հնարավորությունը և պայմանավորվել հանդիպել մոտ ապագայում։
Վրաստանը և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին 1992 թվականի հուլիսին։ Երկրները համագործակցում են առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում։
Դիվանագիտական հարաբերությունների 30 տարիների ընթացքում Վրաստանը և Հայաստանը միմյանց միջև մշակել են միջազգային բնույթի տասնյակ փաստաթղթեր՝ առևտրի, արտադրողների սեփականության իրավունքների պաշտպանության և թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում։