Ձեթը հունիսին կթանկանա մոտ 1 լարիով. ներմուծող ընկերություն

Ձեթը հունիսին կթանկանա մոտ 1 լարիով. ներմուծող ընկերություն

Ռուսաստանը արեւածաղկի ձեթի արտահանման հարկը 372,2 դոլարից բարձրացրել է 525 դոլարի։ Այս մասին տեղեկությունը տարածում է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը։

Նշենք, որ Ռուսաստանից արեւածաղկի ձեթի արտահանման հարկը գործում է նախորդ տարվա սեպտեմբերից եւ պարբերաբար բարձրանում է։ Հունիսին 1 տոննա արեւածաղկի ձեթի արտահանման մաքսատուրքն աճել է 152,8 դոլարով։

Նշենք, որ վրացական ձեթի ներկրման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Վրաստանը Ռուսաստանից գնել է 3,9 մլն դոլար արժողությամբ 2504 տոննա արեւածաղկի ձեթ, ինչը զգալիորեն զիջում է նախորդ տարվա ներմուծմանը։ (2021 թվականի հունվար-ապրիլ – 16,8 միլիոն դոլար, 11,831 տոննա):

Ռուսաստանից արեւածաղկի ձեթի արտահանման ավելացված հարկը որքանո՞վ կազդի ներկրվող ապրանքների գնի վրա, եւ որքանո՞վ կբարձրանա ձեթ ի գինը։

Այս հարցերը Բիզնես մեդիան ուղղել է ձեթ ներկրող «Ալֆա» ընկերության տնօրեն Իրակլի Ցիխիսթավիին, ով ասել է, որ հունիսին ձեթի ներկրումից հետո տեղական շուկայում ապրանքը կթանկանա մոտ 10%-ով։

«Արտահանման հարկի բարձրացումն, իհարկե, վաճառասեղանին կբարձրացնի ձեթի գինը։ Ներմուծվող ձեթի գինը հունիսին կբարձրանա մոտ 10%-ով։ Այսօր 1 լիտր ձեթի գինը 9 լարի է, արտահանման գնով պայմանավորված՝ գինը կթանկանա 1 լարիով»,- ասել է ներկրող ընկերության տնօրենը։

Նշենք՝ «Ալֆա» ընկերությունը ներկրում է «Բարաքա» ապրանքանիշով արևածաղկի ձեթ և ամսական ներմուծում 500-600 տոննա ձեթ։