Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Ռուբլին ինչպես դոլարի, անյպես էլ վրացական լարիի նկատմամբ շարունակում է փոփոխվել։
NOR ռադիոկայանի լրագրողը այսօր՝ հունիսի 2 -ին, այցելեց Նինոծմինդա քաղաքի բանկեր ճշտելու համար ռուբլիի փոխարժեքը:
Նինոծմինդայի «Credo» բանկի տվյալների համաձայն, այսօր 1000 ռուբլին արժե 35,20 լարի, իսկ 1000 ռուբլի գնելու դեպքում 36,80 լարի, Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 45 եւ ավելի լարի:
«TBC» բանկում 1000 ռուբլին արժե 39,40 լարի, իսկ 1000 ռուբլի գնելու դեպքում 52 լարի, Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 44,90 լարի:
«Liberty» բանկում դադարեցված է ռուբլու առքը եւ վաճառքը, իսկ Ռուսաստանից փոխանցվող գումարը լարիով կանխիկացնելու դեպքում 1000 ռուբլին արժե 45,10 լարի:
Նինոծմինդայի միկրոֆինանսական ընկերությունից(ლომბარდ) տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ 1000 ռուբլին արժե 42,50 լարի իսկ 1000 ռուբլի գնելու դեպքում 44,50 լարի:
Նինոծմինդայի բիրժայի մասնավոր աշխատակիցների խոսքով՝ 1000 ռուբլին արժե նույնպես 42,50 լարի, 1000 ռուբլի գնելու դեպքում 44, 50 լարի:
Նշենք, որ Վրաստանի Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն 100 ռուբլին արժե 4.8440 լարի։ Ռուբլին թույլ կերպով նվազել է։ Դոլարի փոխարժեքը կազմում է 3.0307 լարի՝ մեկ դոլարի դիմաց։ Մեկ եվրոն արժե 3.2477 լարի։ Դոլարն ու եվրոն ամրապնդվել են։