ArmLur.am- ը հայտնում է, որ արտառոց դեպք է եղել ՀՀ Ազգային ժողովում: Մասնավորապես՝ ագռավը հարձակվել է Ազգային ժողովի աշխատակիցներից մեկի վրա: Նա գլխի շրջանում վնասվածք է ստացել: Նրան օգնություն ցույց տալու համար շտապօգնություն են կանչել:
ՊՊԾ աշխատակիցները լրատվականին պատմել են, որ այսօր ագռավը հարձակվել է նաև Ազատություն ռադիոկայանի լրագրողի վրա: Նա վզի շրջանում քերծվածքներ է ստացել: