Վերջին տվյալներով Վրաստանում էժանանում է հեղուկ գազը, որը հիմնականում օգտագործվում է որպես մեքեայի շարժիչային վառելիք։
«Վերջին 3-4 ամիսների ընթացքում հեղուկ գազը էժանացել է, և բիզնեսն աստիճանաբար վերադառնում է կայուն վիճակի։ Նախորդ տարի գազը 1 խմ-ն արժեր 1,95 լարի, հիմա 1,35-ից ոչ ավել։ Նավթամթերքի թանկացման պատճառով գազի պահանջարկն աճել է մոտ 20%-ով։ Ակնկալում ենք, որ ապագայում այդ ցուցանիշը կշարունակի աճել»,- ասաց ներկրողներից Նիկա Խոպերիան։
Գնային փոփոխությունները որքանո՞վ են ազդել Նինոծմինդայի շրջանի վրա։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում Նինոծմինդա-Բավրա գլխավոր ճանապարհին գտնվող գազալցակայանում նշում են, որ վերը նշված վառելիքի գինը, ընդհակառակը, թանկացել է և ներկայումս կազմում է 1,70 լարի։ Գազալցակայանի ներկայացուցիչը նշում է, որ նախկինում վառելիքն արժեր 1,48 լարի, իսկ վերջին ամիսներին թանկացել է ավելի քան 15 տոկոսով։