Վրաստանի քաղաքացիների Թուրքիա մուտք գործելու համար Covid-19-ի պատվաստման սերտիֆիկատ և/կամ PCR թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը հանվել է։ Տեղեկացնում է Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը։
Նշվում է, որ նոր կարգը գործում է 2022 թվականի հունիսի 1-ից:
Տեղեկության համաձայն՝ նոր կարգը գործում է ինչպես օդային, ցամաքային, այնպես էլ ծովային ճանապարհով մուտք գործողների համար:
Դեսպանությունը դիմում է քաղաքացիներին՝ լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել Անկարայում Վրաստանի դեսպանատան թեժ գիծ՝ +90 533 690 30 40, +90 539 220 82 80:aliq.ge