Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցները Բաթումիի վարչության սահմանային «Կիրնաթի» հատվածում անցկացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ֆ.Ի.-ին և Թուրքիայի Հանրապետության երկու քաղաքացիներ՝ 1990 թվականին ծնված Ս.Հ.-ին և 1989 թվականին ծնված Չ.Ք.-նին՝ Վրաստանի պետական սահմանը խմբով ապօրինի հատելու փորձի համար։
Սահմանային ոստիկանության տվյալներով, հանցագործությունը նախատեսում է առավելագույնը չորսից հինգ տարվա ազատազրկում։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները խմբով փորձում էին ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը դեպի Թուրքիայի Հանրապետություն՝ շրջանցելով սահմանային անցակետը։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-344-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով»,- ասվում է հաղորդագրությունում։tv9news.ge