Ընտանիքի միասնության և սրբության օրը, որը նշվում է Վրաստանում մայիսի 17-ին, Նինոծմինդայի քաղաքապետարանի գենդերային հավասարության և զբոսաշրջության վարչությունը կազմակերպել էր հանդիպում-քննարկում։
Հանդիպմանը հրավիրված էին երիտասարդ զույգեր Նինոծմինդայի մունիցիպալիտետի ինը գյուղական համայնքներից։ Նրանք հանդիպել են քաղաքապետի, սակրեբուլոյի նախագահի և մշակույթի, սպորտի և զբոսաշրջության վարչության ղեկավար կազմի հետ։
Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարությունը ողջունել է հյուրերին և շնորհավորել նրանց Ընտանիքի միասնության և սրբության օրվա առթիվ։ Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը բացատրել է, թե ինչ է նշանակում գենդերային հավասարություն և խորհուրդ տվել, թե ինչպես պահպանել և ամրապնդել ամուսնու և կնոջ հարաբերությունները ընտանիքում։ Նա նշել է, որ հարաբերություններում ամենակարեւորը վստահությունն է։
Երիտասարդ զույգերը կարծում են, որ բարձրագույն կրթություն ստանալն անհրաժեշտ է ինչպես աշխատանք գտնելու, այնպես էլ երեխաներ մեծացնելու համար։
Դիլիֆ գյուղից Նուրիջան Մարգարյանը կարծում է, որ ընտանիքում խնդիրներ չեն լինի, եթե փոխըմբռնում և փոխադարձ հարգանք լինի։ Մեծ հաճույք ստացա հանդիպումից, երիտասարդ զույգերի հետ շփումից և քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խորհուրդներից։ Նուրիջանն ամուսնացած է երեք տարի, ունի երկու երեխա։ Նա միայնակներին խորհուրդ է տալիս գտնել իրենց զուգընկերոջը, քանի որ աշխարհում ընտանիքից թանկ բան չկա։
Հանդիպման ավարտին հրավիրված հյուրերը կազմակերպիչների կողմից ստացան հուշանվերներ։