
Այսօր՝ հունիսի 4֊ին, ժամը 11։30֊ի սահմաններում, Ախալքալաքից դեպի Նինոծմինդա տանող ճանապարհին Ford մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ կողաշրջվել։ Հայտնում է Atv 12 հեռուստաալիքը։
Մեքենայում միայն վարորդն է եղել, նրա կյանքին վտանգ չի սպառնում, թեթեւակի վնասվածքներ ունի։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցները։