
Վրաստանում 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում 467 մարդ է ինքնասպան եղել, 491-ը՝ ինքնասպանության փորձ կատարել, ասվում է Վրաստանի ՆԳՆ կայքում տեղադրված նյութերում։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2021 թվականին ինքնասպանությունների բոլոր դեպքերի մեկ երրորդը գրանցվել է Թբիլիսիում։ Մեկ տարվա ընթացքում Վրաստանի մայրաքաղաքում ինքնասպան է եղել 150 մարդ, եւս 158-ը ինքնասպանության փորձ է կատարել։
2021 թվականին ինքնասպանության փորձերի և ինքնասպանությունների մեծ մասը կատարվել է տղամարդկանց կողմից։ Բոլոր 958 փաստերից 290 կին ինքնասպանություն է գործել կամ ինքնասպանության փորձ է կատարել։
Ամենափոքրը, ով հայտնվել է տխուր վիճակագրության մեջ, 11 տարեկան էր, իսկ ամենատարեցը՝ 90 տարեկան։