Շակիրային տեղափոխել են հիվանդանոց Պիկեի հետ բաժանվելուց հետո

Շակիրային տեղափոխել են հիվանդանոց Պիկեի հետ բաժանվելուց հետո

Փոփ երգչուհի Շակիրան հոսպիտալացվել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է Hola պորտալը։

Հրատարակության տվյալներով՝ բժիշկները 45-ամյա երգչուհուն տեղափոխել են Բարսելոնայի հիվանդանոց։ Նշվում է, որ հայտնի երգչուհին նյարդային խանգարում է ստացել 35-ամյա ֆուտբոլիստի հետ բաժանման ժամանակ։

Ավելի վաղ երգչուհին պաշտոնապես հաստատել էր, որ տարաձայնություններ ունի Պիկեի հետ։ «Հանուն մեր երեխաների բարօրության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, մենք խնդրում ենք, որ հարգվի գաղտնիությունը: Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասել է նա։

Այն, որ Պիկեն ու Շակիրան բաժանվել են, հայտնի է դարձել հունիսի 2-ին։ Հաղորդվում էր, որ երգչուհին իմացել է ֆուտբոլիստի բազմաթիվ դավաճանությունների մասին, ինչի պատճառով Պիկեն մի քանի շաբաթ է, ինչ ապրում է իր հին բնակարանում։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ պաշտպանը գաղտնի հանդիպել է 17-ամյա կիսապաշտպան Գավիի մոր հետ, սակայն դա հերքվել է։

Ֆուտբոլիստն ու երգչուհին հարաբերությունների մեջ են 2011 թվականից։ Զույգը երկու երեխա ունի՝ իննամյա Միլանն ու յոթամյա Սաշան։