Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 17 մլրդ դոլար

Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 17 մլրդ դոլար

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 17 միլիարդ դոլար, հայտնում է Forbes-ը։

Կորուստները կազմել են 16,9 միլիարդ դոլար, ավտոարտադրողի բաժնետոմսերը մեկ օրում նվազել են 9,2 տոկոսով այն բանից հետո, երբ Մասկը հայտարարել է Tesla-ի անձնակազմը 10 տոկոսով կրճատելու մասին: Այժմ ձեռնարկատիրոջ կարողությունը, ով աշխարհի ամենահարուստ մարդն է, գնահատվում է 216,8 միլիարդ դոլար։

«Գլխավոր բանը, որ ներդրողները հավանաբար մտածում են հենց հիմա, այն է, որ Մասկը պետք է լռի: Անցած շաբաթվա ընթացքում զարմանալիորեն հանգիստ էր, և բաժնետոմսերը լավ էին գործում», – ասել է Miller Tabak + Co. շուկայի գլխավոր ստրատեգ Մեթ Մեյլին։

Նախկինում Մասկը 44 միլիարդ դոլարով գնել էր Twitter-ը և ցանկանում էր կրճատել սոցցանցի աշխատակիցների աշխատավարձերը։

Tesla Motors-ը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրական մեքենաների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող և արտադրող։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում։ Էլեկտրական մեքենաներից բացի, ընկերությունը արտադրում է մարտկոցներ և էլեկտրական շարժիչներ և վաճառում Toyota-ին և Daimler-ին: