Ողբերգական դեպք Իջևանում. տան տանիքում հայտնաբերվել է 17-ամյա աղջկա կախված դին

Ողբերգական դեպք Իջևանում.  տան տանիքում հայտնաբերվել է 17-ամյա աղջկա կախված դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցվել Տավուշի մարզում:   Ժամը 19:50-ի սահմաններում, «Իջևան«» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կախված դի:  

  Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի տան տանիքում՝ սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 17-ամյա Ն.Հ.-ի դին:   Ըստ նախնական տեղեկությունների, վերջինս ինքնասպանություն է գործել:  

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

  Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:  

Ինքնասպանություն գործած Ն.Հ.-ն սովորում էր Իջևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: