Վրաստանն ունի ինքնաթիռների սպասարկման կենտրոն բացելու ներուժ

Վրաստանն ունի ինքնաթիռների սպասարկման կենտրոն բացելու ներուժ

Վրաստանն ունի ինքնաթիռների սպասարկման կենտրոն (MRO) բացելու ներուժ, ասել է «Արտադրիր Վրաստանում» գործակալության տնօրեն Միխայիլ Խիդուրելին։

Վրաստանում MRO-ի բացման վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացրել է ամերիկյան Frost & Sullivan ընկերությունը՝ ԱՄՆ USAID Economic Security ծրագրի աջակցությամբ՝ «Արտադրիր Վրաստանում» գործակալության մասնակցությամբ։

«Օդանավերի վերանորոգման կենտրոնի ուսումնասիրությունը դրական արդյունք է ցույց տվել: Հետազոտության վերջնական փուլ անցնելուց հետո մենք տեսանք, որ երկիրն այս ուղղությամբ մեծ ներուժ ունի և ակտիվորեն շարունակում է աշխատանքը նախագծի վրա», – ասել է Խիդուրելին:

Նրա խոսքով, ուսումնասիրությունը կավարտվի մինչև ամառվա վերջ և կներառի նաև վրացական օդանավակայանների ներուժի մանրամասն վերլուծություն։



Opinion, pooling and voting