Ընկերության հաշիվները սառեցված են, ինչի պատճառով մենք ունենք սահմանափակ ֆինանսական միջոցներ, ուստի առաջին հերթին վճարվում են այն աշխատակիցները, ովքեր այս փուլում ներգրավված են արտադրական գործընթացում,- այս մասին նշված է «IDS Բորժոմ»-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Ինչպես արդեն հայտնել ենք, այս փուլում Բորժոմիի N1 և N2 շշալցման գործարաններն աշխատում են նվազագույն ծանրաբեռնվածությամբ՝ միայն վրացական շուկայի համար։ Ինչպես գիտեք, իրավիճակը արտահանման շուկաների մեծ մասում (80%) անհասկանալի է։
Ընդգծենք, որ ընկերությունը նոր կադրեր չի ընդունել։ Ինչ վերաբերում է աշխատավարձերի ուշացումներին, ապա, ինչպես գիտեք, ընկերության հաշիվները սառեցված են, ինչի պատճառով մենք ֆինանսական սահմանափակ հնարավորություններ ունենք, ուստի առաջին հերթին վարձատրվում են այն աշխատակիցները, ովքեր ներգրավված են արտադրական գործընթացում»,- ասված է «IDS Բորժոմ»-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ:
«IDS Բորժոմ»-ի աշխատակիցները սկսել են N1 և N2 գործարանների լայնածավալ պիկետավորումը։ Գործարանների մուտքերն ամբողջությամբ արգելափակված են։1tv.ge