Եվրահանձնաժողովը նշում է, որ ռուսական գազի փոխարինման ծրագիր է մշակել

Եվրահանձնաժողովը նշում է, որ  ռուսական գազի փոխարինման ծրագիր է մշակել

Եվրահանձնաժողովը նշում է, որ Եվրամիությունը ռուսական գազի փոխարինման ծրագիր է մշակել։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրամիության ներքին առևտրի հանձնակատար Տիերի Բրետոնը։

Եվրահանձնակատարի տվյալներով՝ Եվրամիությունը տարեկան ներմուծում է 155 միլիարդ խորանարդ մետր բնական գազ Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ նոր ռազմավարության համաձայն՝ Բրյուսելը նախատեսում է ԱՄՆ-ից կամ Կատարից ներկրել 50 միլիարդ խորանարդ մետր հեղուկ բնական գազ, 10 միլիարդ խորանարդ մետր՝ գոյություն ունեցող խողովակաշարերից և 25 միլիարդ խորանարդ մետր բնական գազ՝ արտադրված հողմային տուրբինների և արևային էներգիայի միջոցով:

Սակայն, ըստ Բրետոնի, տարբերակներից է համարվում նաև ածխով աշխատող էլեկտրակայանների շահագործման արդիականացումը։

Եվրահանձնակատարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահն արդեն երկար տարիներ ամեն ինչ անում է Եվրոպան պառակտելու համար, իսկ հիմա փորձում է նույնն անել՝ օգտագործելով գազը։

«Նա փորձեց մեզ պառակտել Sputnik-ի իր ձախողված պատվաստանյութով, նա արեց ամեն ինչ, որպեսզի միջամտի մեր ժողովրդավարություններին Russia Today-ի օգնությամբ, իսկ այժմ նա գազ է օգտագործում մեզ պառակտելու համար»,- ասել է Բրետոնը։

Ռուսական պետական ​​«Գազպրոմը» արդեն դադարեցրել է եվրոպական հինգ երկրների առաջատար եվրոպական ընկերությունների գազի մատակարարումը, որոնք հրաժարվել են ռուսական ռուբլով բնական գազի դիմաց վճարելու ռուսական պահանջից:1tv.ge