
34 տարեկանում մահացել է ամերիկացի ռեփեր Մարիել Սեմոնտե Օրը, որն առավել հայտնի է Trouble բեմական կեղծանվամբ, հայտնում է Variety-ն։
Երաժիշտը մահվան ելքով փոխհրաձգության զոհ է դարել շաբաթ օրը երեկոյան։ Նա նույն օրը՝ միջադեպից ընդամենը մի քանի ժամ առաջ, ելույթ է ունեցել։
Ռեփերի մահվան փաստը հաստատել է նրա Def Jam Recordings լեյբլը։ «Մեր մտքերն ու աղոթքները Trouble-ի երեխաների, մտերիմների եւ երկրպագուների հետ են։ Իր քաղաքի իսկական ձայն եւ ոգեշնչում հանրության համար, որին նա հպարտությամբ ներկայացնում էր»,- Twitter-ում գրել են լեյբլի ներկայացուցիչները։
Նա մահվանից մեկ օր առաջ իր Twitter-ում գրել էր, որ զգուշությամբ կտեղաշարժվի Ատլանտայի փողոցներում։