Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, Ժդանովականի հանրային դպրոցում տոն էր։ Այդ օրը տարրական դպրոցն էին ավարտում 10 գեղանի սաներ։ Նրանք վաստակաշատ դասվար Գրետա Հարոսյանի հետ կազմակերպել էին հրաշալի ցերեկույթ։ Ցերեկույթին աշակերտները ասմունքեցին, երգեցին ու պարեցին՝ իրենց ուրախ տրամադրությունը տարածելով դահլիճում։
Դասվար Գրետա Հարոսյանը մեծ սիրով ու նվիրվածությամբ ևս մեկ սերունդ ճանապարհեց՝ փոքրիկների հոգում սերմանելով գրաճանաչության հետ միասին բարության և աշխատասիրության ծիլեր։
Սիրելի աշակերտներ, շարունակեք ձեր դպրոցական ու հիշարժան ճանապարհորդությունը։ Թող հաջողությունը ձեր հաղթանակների գրավականը լինի։
Բարի երթ։