Վրաստանում կապիկի ծաղկի կասկածելի երկու դեպքերից մեկում վարակը չի հաստատվել, երկրորդ դեպքը հետաքննության փուլում է։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն։
Նա ասել է, որ նախաքննության փուլում չի կարող խոսել դեպքի մանրամասների մասին, այդ թվում՝ արդյոք հիվանդը ճանապարհորդելու պատմություն ունի։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ ցանի առկա դեպքերը հսկողության են ենթարկվել։ Այս շաբաթ երկիրը սպասում է հիվանդության հայտնաբերման PCR թեստերին, որոնք երկու ժամում տալիս են թեստի արդյունքները։
Կապիկի ջրծաղիկը հայտնաբերվել է 27 երկրներում 800 մարդու մոտ: