Մենք պատրաստ ենք աշխատել Վրաստանի նոր խորհրդարանի ու ապագա կառավարության հետ. Ջեյմս Ափաթուրայ

Մենք պատրաստ ենք աշխատել Վրաստանի նոր խորհրդարանի ու ապագա կառավարության հետ. Ջեյմս Ափաթուրայ

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրանական Ասայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը շնորհավորել է Վրաստանին՝ կապված հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ.
«Միջազգային դիտորդների գնահատականով ընտրությունները եղել են մրցունակ, լավ կազմակերպված և ընդհանրապես անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ»։

Նա ափսոսանք է հայտնել, որ ընտրությունների ժամանակ գրանցվել են մի շարք բռնություններ և վստահություն է հայտնել, որ Վրաստանի իրավասու մարմիններն ամբողջովին կուսումնասիրեն համապատասխան դիմումները.
«Մենք պատրաստ ենք աշխատել նոր խորհրդարանի ու ապագա կառավարության հետ ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև փոխհարաբերությունների հետագա խորացման համար»։



Opinion, pooling and voting