
Վրաստանը չեղյալ է հայտարարել Միասնական ազգային քննությունների ժամանակ դիմակ կրելը, հայտարարել է Կրթության և գիտության փոխնախարար Նունու Միցկևիչը։
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր է 2020 թվականից։
Այսուհետ, Միցկևիչի խոսքով, դիմորդներն իրենք կորոշեն՝ դիմակ կրե՞լ քննության ժամանակ, թե՞ ոչ։
Հայտնի է դարձել նաեւ, որ այս տարի ընդլայնվել է կոնկրետ մասնագիտության ընդունելության ընտրովի քննությունների ցանկը։ Վրաստանում ուսանող դառնալու համար պետք է հանձնեք երեք պարտադիր քննություն՝ վրացերեն լեզու և գրականություն, օտար լեզու և մեկը դիմորդի ընտրությամբ:
Հիշեցնենք՝ Վրաստանում Միասնական ազգային քննությունները կսկսվեն հուլիսի 4-ին և կտևեն մինչև հուլիսի 22-ը։