
Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Նինոծմինդայի մաքսային անցակետում կանխվել է աննախադեպ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի մաքսանենգության փորձ։
Իրավապահների կողմից տեղեկատվության վերլուծական մշակման արդյունքում կանգնեցվել է միջազգային համարանիշներով 3 բեռնատար, որոնք իրականացնում էին միջազգային փոխադրումներ։
Գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար։