Ծառատունկ Նինոծմինդայում

Ծառատունկ Նինոծմինդայում

Հունիսի 8-ին Նինոծմինդա քաղաքում սոճու տնկիներ են տնկվել։ Տնկիները ձեռք են բերել քաղաքապետարանը և մոսկվաբնակ բարերարներ Մաշա, Յուրա և Արսեն Իսպիրյանները։

Հիմնականում տնկիները տնկվել են «Ծիծեռնակ» մանկապարտեզի և Նինոծմինդայի քաղաքապետարանի բակում։ Քաղաքապետարանի կողմից գնվել է 20 սոճու տնկի , իսկ բարերարի կողմից՝ 10 հատ։ Մանկապարտեզի բակում տնկելու նախաձեռնությունը քաղաքապետ Անիվարդ Մոսոյանինն էր։

Վերջին մի քանի տարիներին Նինոծմինդայի մունիցիպալիտետում հաճախակի ծառատունկ է իրականացվել։ Վերջերս Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում տնկվել է սոճու շուրջ 600 տնկի։ Այս տարի կլինի նաև քաղաքի կանաչապատման շարունակությունը։

Կանաչապատելուց հետո նախատեսվում է թփեր տնկել, ծառերը սպիտակեցնել։ Այդ աշխատանքները կիրականացվեն մայթերի բարեկարգումից հետո։