Աղետ էր Գորիում։ Քաղաքը ավերվել է։ Հորդառատ անձրռերը հեղեղել են քաղաքի փողոցները։
Աղետի պատճառած վնասի չափն այս պահին հայտնի չէ։
Նաև այսօր տեղացած առատ տեղումները խնդիրներ են ստեղծել շրջակա համայնքներում։
Առատ տեղումների պատճառով Մցխեթայի մունիցիպալիտետի Սագուրամո գյուղի ճանապարհներին մաքրման և վերականգնման աշխատանքներ են իրականացվում։ Տեղեկությունը տարածում է Մցխեթայի քաղաքապետարանը։
Նրանց խոսքով, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները եղանակային վատ պայմանների պատճառով առաջացած խնդիրը վերացնելու համար։
Մցխեթայի քաղաքապետարանից հայտնում են, որ տեղում մոբիլիզացված են համապատասխան գերատեսչություններ՝ մարդկային և տեխնիկական ռեսուրսներով։
Սագուրամոյում են Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջանի պետական ներկայացուցչի տեղակալ Գիորգի Կապանաձեն, Մցխեթայի քաղաքապետ Դիմիտրի Զուրաբիշվիլին և տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ։ Նրանք վերահսկում են մաքրման աշխատանքները և ակտիվ շփում ունեն բնակչության հետ առկա կարիքների վերաբերյալ։ Սագուրամոյում տեղացած հորդառատ անձրևները նաև էլեկտրամատակարարման խնդիր է ստեղծել։ Այս մասին արդեն տեղեկացվել է համապատասխան ծառայությունը, և հնարավորինս շուտ կսկսվեն վերականգնողական աշխատանքները»,- հայտնել են Մցխեթայի քաղաքապետարանից։
Ինչպես նշել է Մցխեթայի քաղաքապետ Դիմիտրի Զուրաբիշվիլին, բացի մաքրման աշխատանքներից, եղանակի բարելավմանն պես այլ միջոցներ կձեռնարկվեն։
«Մենք համակարգված ենք բոլոր համապատասխան գերատեսչությունների հետ։ Մենք ջանք չենք խնայի խնդիրը ժամանակին վերացնելու համար։ Բացի մաքրման աշխատանքներից, եղանակի բարելավման պես կձեռնարկվեն այլ միջոցառումներ։ Կորուստը կհաշվարկի համապատասխան հանձնաժողովը»,- ասել է Մցխեթայի քաղաքապետ Դիմիտրի Զուրաբիշվիլին։tv9news.ge