Սոցիալական արդարության կենտրոնը հայտարարում է Ջավախքի տարածաշրջանում բնակվող երիտասարդների ընդունելիություն «Քննադատական մտածողության դպրոցում»
Քննադատական մտածողության դպրոցը մեր տեսլականով կիսակադեմիական և քաղաքական տարածք է, որի նպատակն է կիսել քննադատական գիտելիքները երիտասարդ ակտիվիստների և համայնքի լիդեռների հետ, ովքեր հետաքրքրված են սոցիալական արդարությամբ, հավասարությամբ և ժողովրդավարությամբ, և ստեղծել կոլեկտիվ դատողությունների և ընդհանուր գործողությունների հարթակ:
Քննադատական մտածողության դպրոցը, բացի տեսական գիտելիքների տարածումից, ներկայացնում է որպես տարածք փոխադարձ հնարավորությունների ընդլայնման, մասնակիցների միջև ընդհանուր պայքարի միջոցով խնդիրների հաղթահարման և համախմբման համար։
Քննադատական մտածողության դպրոցի մասնակից կարող են դառնալ Ջավախքի տարածաշրջանի (Նինոծմինդա, Ախալքալաքի, Ախալցիխեի) երտասարդները, ովքեր հետաքրքրված են քաղաքական աքտիվիզմով, գործող ակտիվիստներ, համայնքի լիդեռները և շրջանում բնակվող երտասարդները, ովքեր ունեն շահագրգռվածություն և պատրաստակամություն՝ կառուցելու ժողովրդավարական, հավասարազոր և համերաշխության վրա հիմնված հասարակություն։
Հիմնվելով հարթակի ներսում նախապես պատրաստված ուսումնական ծրագրի վրա՝ 16 տեսական դասախոսություններ/քննարկումներ կկազմակերպվեն սոցիալական, քաղաքական և հումանիտար գիտություններից՝ համապատասխան ակադեմիական փորձ ունեցող անհատների և ակտիվիստների կողմից: Հաշվի առնելով հարթակի մասնակիցների կարիքները՝ նախատեսվում է նաև սեմինարների շարք կոլեկտիվ մոբիլիզացիայի, սոցիալական փոփոխությունների դեմ պայքարի ռազմավարությունների և գործիքների վերաբերյալ (4 սեմինար):
Հարկ է նշել, որ Սոցիալական արդարության կենտրոնն արդեն ունի նմանատիպ քննադատական քաղաքականության դպրոցներ կազմակերպելու լավ փորձ Թբիլիսիում, Մառնեուլիում, Աջարիայում և Պանկիսիում։
Քննադատական քաղաքականության դպրոցի շրջանակներում նախատեսված հանդիպումների ձևաչափը
Դպրոցի կողմից ծրագրված հանդիպումների կազմակերպչական մանրամասներ
Սոցիալական արդարության կենտրոնն ամբողջությամբ կհոգա մասնակիցների տրանսպորտային ծախսերը։
Հանդիպումների ժամանակ կապահովվի հայերեն լզվի թարգմանությունը։
Հանդիպումների բովանդակությունը, ժամանակացույցը, տևողությունը և կազմակերպչական այլ մանրամասներ կհամաձայնեցվեն դպրոցի մասնակիցների հետ՝ հաշվի առնելով տեղական համատեքստը և նրանց հետաքրքրությունները:
Մասնակիցների ընտրության ձևաչափը
Դպրոցում մասնակցելու հնարավորություն կնձեռվի բարձրագույն կրթություն ունեցող կամ ավարտական կուրսի 20-ից-35 տարեկան ուսանողներին/երտասարդներին։
Եթե ցանկանում եք մասնակցել քննադատական քաղաքականության դպրոցին, խնդրում ենք ուղարկել մեզ ձեր ինքնակենսագրությունը և կոնտակտային տվյալները մինչև հունիսի 30-ը։
Փաստաթղթերն ուղարկել հետևյալ հասցեով; tigran.tarzyan@socialjustice.org.ge
Խնդրում ենք վերնագրի դաշտում նշել «Քննադատական մտածողության դպրոց Ջավախքում»:
Ջավախքում Քննադատական մտածողության դպրոցի իրականացումը հնարավոր է դարձել «Աջակցություն Վրաստանում հավասարության, համերաշխության և սոցիալական խաղաղության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Սոցիալական արդարության կենտրոնի կողմից Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ ։