Օձի խայթոցից տուժել է երկու երեխա և մի կին

Օձի խայթոցից տուժել է երկու երեխա և մի կին

Մառնեուլիի մունիցիպալիտետում ամռան առաջին շաբաթվա ընթացքում երեք մարդու օձ է խայթել։

Տուժածներից երկուսը երեխաներ են, հայտնում է «Ռադիո Մարնեուլին»։ Նրանցից մեկն անցած շաբաթ տեղափոխվել է Մառնեուլիի Geo Hospital։ Ըստ բժիշկների՝ նրա վիճակը ծանր չէր, սակայն բժիշկներն, այնուամենայնիվ, որոշել են հիվանդին տեղափոխել Թբիլիսիի հիվանդանոց։

Երկրորդ հիվանդը՝ 9-ամյա երեխան, շտապ բուժօգնություն ցուցաբերելուց անմիջապես հետո դուրս է գրվել Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայից։

Օձի խայթոցից տուժել է նաեւ միջին տարիքի մի կին. Նա մոտ մեկ շաբաթ բուժվել է Geo Hospital-ում և արդեն լքել է կլինիկան։

Վրաստանում տարածված է օձերի մոտ 24 տեսակ, որոնցից չորսը թունավոր են՝ գյուրզան, տափաստանային իժը, կովկասյան իժը և քթային իժը։ Թբիլիսիում հանդիպում է օձերի մոտ 12 տեսակ։

Որպեսզի օձերը բներ չստեղծեն, մասնագետները քաղաքի բնակիչներին խորհուրդ են տալիս իրենց բակերում վառելափայտ ու շինանյութ չպահել, աղբ չթողնել և խոտը հնձել։