ԵՄ-ն կարող է մեծացնել Վրաստանին և Մոլդովային տրամադրվող ռազմական օգնությունը

ԵՄ-ն կարող է մեծացնել Վրաստանին և Մոլդովային տրամադրվող ռազմական օգնությունը

Եվրահանձնաժողովն առաջարկում է ավելացնել Վրաստանին և Մոլդովային ոչ մահաբեր ռազմական օգնությունը։

«Այս օգնությունը կաջակցի լոգիստիկայի, կիբեր պաշտպանության, ռազմաբժշկական, ինժեներական և տրանսպորտային կարողություններին», – ասել է Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության զարգացման զեկույցի քննարկման ժամանակ:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին և Հարավային Կովկասի այլ երկրներին օգնությունը պետք է հստակ ձևակերպվի ԵՄ պաշտպանական բաղադրիչում։

Սպասվում է, որ ռազմական օգնության ավելացման վերաբերյալ առաջարկները կներկայացվեն ԵՄ Խորհրդին` հուլիսին որոշման համար: