Հունիսի 9-ին Նինոծմինդայի քաղաքապետարանում տեղի ունեցավ «HEKS-EPER Georgia» կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը ոչ կառավարական հատվածի և երիտասարդության ներկայացուցիչների հետ։
Ծրագիրն ուղղված է քաղաքացիական հատվածի հզորացմանը։ Առանձին շեշտ է դրվում այն պոտենցիալ մասնակիցների ուժեղացման վրա, ովքեր կարող են աջակցել էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը, դրանք են տեղական ինքնակառավարումը, բիզնես հատվածը և քաղաքացիական հատվածը:
Ծրագրի շրջանակներում ուշադրություն է դարձվելու գենդերային խնդիրներին, կլինեն դրամաշնորհային ծրագրեր հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների համար, ինչպես նաև աջակցություն փոքր և միջին բիզնեսին։
Կազմակերպությունների թիրախային խումբն են ակտիվիստները, տեղական ինքնակառավարման մարմինները, բիզնես հատվածը, լրատվամիջոցները, ազգային փոքրամասնությունները, կանայք, երիտասարդները:
Ծրագրի տևողությունը երեքուկես տարի է։ Կանցկացվեն դասընթացներ և տեղեկատվական ծրագրեր։
«HEKS-EPER Georgia» կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ծրագիր է իրականացնում Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի շրջանների համար։