Նինոծմինդայց 14 սոցիալական նպաստ ստացող ընտանիք ընդգրկված է զբաղվածության ծրագրում

Նինոծմինդայց 14 սոցիալական նպաստ ստացող ընտանիք  ընդգրկված է զբաղվածության ծրագրում

Մարտի 1-ից Վրաստանի կառավարությունը Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ սկսել է սոցիալական նպաստ ստացող աշխատունակ անձանց զբաղվածության քաղաքականություն։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն գրանցվել է 14 ընտանիք։ Իսկ այս ընտանիքի անդամներից մեկն արդեն աշխատանքի է տեղավորվել ու աշխատելու է կամ քաղաքում, կամ գյուղում, որտեղ ցանկություն է հայտնել ու թափուր աշխատատեղեր են եղել։ Թափուր աշխատատեղերի մեծ մասը քաղաքապետարանից էին։

Այն ընտանիքները, որոնք ունեն սոցիալապես անապահովի կարգավիճակ, կարող են դիմել քաղաքապետարան, տնտեսության ծառայություն, որտեղ մասնագետներ են աշխատում, փոխքաղաքապետը վերահսկում է այս հարցը։

Հունիսի 9-ին քաղաքապետը խորհրդակցություն է անցկացրել գյուղերի համայնքի ղեկավարի ներկայացուցիչների և մասնագետների հետ, որն ուղղված է եղել այս ուղղությամբ։ Որպեսզի գյուղերում աշխատեն՝ բացահայտելու նման ընտանիքներին ու պարզեն, թե ովքեր են ցանկություն հայտնել գրանցվել այս ծրագրում, իսկ եթե ոչ, ապա պարզեն, թե ինչու են հրաժարվում աշխատել։

Հանրային աշխատանք նշանակում է աշխատանք այնպիսի թափուր պաշտոնում, որը կարող է զբաղեցնել ցանկացած որակավորում ունեցող անձ, իսկ աշխատանք տրամադրողները պետական ​​և տեղական ինքնակառավարման մարմիններն են։

Զբաղվածության ծրագրին մասնակցելու համար շահառուները կարող են դիմել Սոցիալական ծառայությունների կամ զբաղվածության աջակցության պետական ​​գործակալության սպասարկման կենտրոններ։

Ծրագրի շահառուները 18 տարեկան և բարձր աշխատունակ անձինք են, որոնց ընտանիքի վարկանիշը չի գերազանցում 120000 միավորը, և ովքեր ստանում են սոցիալական աջակցություն պետությունից։

Զբաղվածության ծրագրում ընդգրկված անձին չորս տարով երաշխավորվում է սոցիալապես անապահովի կարգավիճակ, կպահպանվեն նրան վերապահված դրամական և ոչ դրամական նպաստները։ Այս ընթացքում սոցիալ-տնտեսական կարգավիճակը չի ստուգվի։ Հանրային աշխատանքներում ներգրավված շահառուները, բացի սոցիալական օգնությունից, կստանան նաև լրացուցիչ ֆինանսական նպաստներ, որոնք հաշվարկվում են աշխատած ժամերի հիման վրա և կազմում են 300 լարի։

Radio NOR · 14 семьей из Ниноцминдского муниципалитета включены в программу трудоустройства