Հեշտիա գյուղի Վարդանյանների բազմազավակ և անապահով ընտանիքը

Հեշտիա գյուղի Վարդանյանների բազմազավակ և անապահով ընտանիքը

Անչափահաս 6 երեխա ունեցող Հեշտիա գյուղի բնակիչ Վարդանյան Ստեփանի ընտանիքը չունի ոչ տուն, ոչ հողամաս, ոչ էլ աշխատանք: Ստեփանը տարբեր բնույթի բանվորական աշխատանքներ է կատարում ընտանիքը պահելու համար:

Կինը` Ալմիրա Վարդանյանը հիվանդ է, երիկամների բորբոքում ունի, նա դժվարանում է կենցաղային ծանր աշխատանքներ կատարել, իսկ երեխաները դեռ փոքրեն, որպեսզի օգնեն ծնողներին: 6 երեխաներից 3-ը հաճախում են դպրոց, ավագը 11 տարեկան է, իսկ կրտսերը` 2:

Պատերից անջատված սվաղ, մաշված հագուստ, դատարկ կաթսաներ, ահա այսպիսի պայմաններում է ապրում Վարդանյանների ընտանիքը:

Մանրամասները մեր տեսանյութում.



Opinion, pooling and voting