Ես կսպասեմ Եվրահանձնաժողովի եզրակացությանը հունիսի 23-24-ը, եթե որոշումը լինի անարդար, վիրավորական, ես կբարձրացնեմ վարագույրը և մարդկանց կասեմ ամեն ինչ»,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով, հունիսի 23-24-ը պարզ կդառնա, թե իրականում ինչ հարաբերություններ ունեն եվրոպացի իսկական բարեկամները մեր ժողովրդի և երկրի հետ։
«Որպեսզի գնահատենք կարգավիճակի գինը, և ոչ միայն դրա մասին խոսենք, մենք պետք է ճշմարտությունն ասենք մեր քաղաքացիներին, և ես պարտավոր եմ ճշմարտությունն ասել մարդկանց։ Թեկնածուի կարգավիճակը խորհրդանշական է, իհարկե, կարեւոր է, բայց խորհրդանշական։ Ես դեռ մեծ հույս ունեմ, որ կարգավիճակը կշնորհվի, մնում եմ լավատես, որ Եվրոպայում խելամիտ որոշում կկայացվի, որը կբխի նաև Եվրոպայի և մեր շահերից, այլ ոչ թե Ռուսաստանի շահերից։ Իհարկե, սա շատ լավ կարգավիճակ է, բայց մեզ համար հիմնական փաստաթուղթը, առանցքը և ուղենիշը Ասոցացման համաձայնագիրն է, առանց վիզայի ռեժիմը, ազատ առևտուրը։ Երբ հայտարարում են ասոցացված եռյակի՝ Ուկրաինա-Մոլդովա, ես չէի ուզում համեմատվել մեր երկրի հետ, բայց բոլոր առումներով մենք առաջ ենք Ուկրաինայից, Մոլդովայից և Արևելյան գործընկերության բոլոր երկրներից։ Այդ թվում՝ Ասոցացման համաձայնագրի իրականացումը, ազատ առևտրի համաձայնագիրը, որն արդեն ավարտվել է 50%-ով, Ասոցացման համաձայնագիրը՝ 45%-ով, իսկ թեկնածուի կարգավիճակը խորհրդանշական նշանակություն ունի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Միաժամանակ, նրա խոսքով, Եվրախորհրդարանի 300 պատգամավորների ցուցաբերած դիրքորոշումն անպատասխանատու և վիրավորական է վրաց ժողովրդի համար այն պայմաններում, երբ Վրաստանի քաղաքացիների 80%-ը կողմ է Եվրամիությանն անդամակցությանը։
«Մենք անարժան ոչինչ չենք խնդրում, մենք խոսում ենք արժանիքների վրա հիմնված որոշման մասին։ Մենք միայն սա ենք խնդրում. Պահանջում եմ արդար վերաբերմունք, հարգանք։ Հունիսի 17-ին կլինի Եվրահանձնաժողովի կարծիքը, իսկ ամենակարեւորը՝ հունիսի 23-24-ը։ Ես կսպասեմ այս որոշմանը, իսկ մինչ այդ ինձ իրավունք եմ վերապահում այս մասին ավելին չասել մեր ժողովրդի ներկայությամբ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։