Երեկ՝ հունիսի 12 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղում մեկնարկել էր ֆուտբոլային հուշամրցաշար նվիրված՝ Արտյոմ Խաչատրյանի, Կարեն Խաչատրյանի, Վալեր Թարզյանի եւ Սետրակ Բդոյանի հիշատակին:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի շրջանի հետեւյալ թիմերը՝ Կաթնատու, Ղաուրմա, Ջիգրաշեն, Օրլովկա, Հեշտիա, Փոքր Խանչալի, Նինոծմինդա եւ Փոքր Խանչալի:
Առաջնությունը կազմակերպել էին Կաթնատուի երիտասարդները:
Եզրափակչում մրցել են Փոքր Խանչալիի եւ Ջիգրաշենի թիմերը, որտեղ 1 -ին տեղը զբաղեցրել է Փոքր Խանչալին, եկրորդը Ջիգրաշենի թիմը, իսկ 3 -րդ հորիզոնականը գրավել է Մեծ Խանչալիի թիմը:
Մանրամասները՝ աուդիոձայանգրությունում.