Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիայի խոսքով, բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չի սպասվում։
Նարմանիան նշում է, որ այս տեսանկյունից գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու պատճառ չկա։
«Կարգավորող հանձնաժողովը սահմանել է թե՛ էլեկտրաէներգիայի, թե՛ բնական գազի սակագները։ Մենք այս փուլում չունենք որևէ տվյալ, որը հիմք կհանդիսանա սակագների բարձրացման համար։
«Այսպիսով, մենք պահպանում ենք առկա սպառողական սակագները և՛ բնական գազի, և՛ էներգետիկայի սեկտորում, և այս տեսանկյունից սակագների բարձրացման որևէ հիմք չկա»,- լրագրողներին ասել է Դավիթ Նարմանիան։