Եթե որոշել եք նվազեցնել ալկոհոլի օգտագործումը կամ ամբողջությամբ հրաժարվել դրանից, օգտակար է իմանալ, թե ինչ է սպասում ձեզ, հատկապես, եթե երկար ժամանակ պարբերաբար ալկոհոլ եք օգտագործել, գրում է Eat This, Not That-ը:
Ալկոհոլից հրաժարվելու դրական կողմնակի ազդեցություններից մեկը քնի բարելավումն է, քանի որ նույնիսկ փոքր քանակությամբ ալկոհոլը կարող է խախտել քնի որակը: «Թեեւ ալկոհոլն իսկապես սեդատիվ միջոց է, ինչպես օրգանիզմում դրա առկայությունը, այնպես էլ օրգանիզմից դուրս գալու գործընթացը կարող են մի շարք տարբեր խնդիրներ առաջացնել»,- նշել է նյարդաբան եւ քնի փորձագետ Ջեսիկա Վենսել Ռունդոն:
Ալկոհոլի կալորիաները համարվում են «դատարկ» կալորիաներ, ուստի ավելի քիչ կալորիա կօգտագործեք, եթե պարզապես ալկոհոլ չխմեք. ալկոհոլը ունի յոթ կալորիա մեկ գրամում, համեմատած սպիտակուցներում/ածխաջրերում յոթ կալորիաների եւ մեկ գրամ ճարպում ինը կալորիաների հետ:
Սա կարող է ակնհայտ թվալ, բայց խումհարի բացակայությունը ալկոհոլից հրաժարվելու հսկայական պլյուս է: Սրտխառնոցը, գլխացավը կամ հոգնածությունը, որոնք կարող եք զգալ խմելուց հետո առավոտյան, կարող են փոխարինվել տրամադրության բարելավմամբ եւ արտադրողականության բարձրացմամբ:
Արյան ճնշման բարելավումը ալկոհոլից հրաժարվելու ընդհանուր «կողմնակի» հետեւանքն է, հատկապես այն մարդկանց համար, որոնք հարբեցող են եղել: Չափից շատ ալկոհոլ օգտագործելը կարող է բարձրացնել արյան ճնշումը: Եթե ձեր մոտ ախտորոշվել է արյան բարձր ճնշում, բժիշկը կարող է խորհուրդ տալ նվազեցնել օգտագործվող ալկոհոլի քանակը:
Միեւնույն ժամանակ, շատ խմել սիրողները պետք է անպայման խորհրդակցեն բժշկի հետ, նախքան ալկոհոլից հրաժարվելը, քանի որ աբստինենտ սինդրոմը կարող է շատ վտանգավոր լինել: «Աբստինենցիայի հետ կապված ցնցումները գեներալիզացված տոնիկ-կլոնիկ նոպաներ են, որոնք սովորաբար տեղի են ունենում ալկոհոլի վերջին օգտագործումից հետո 12-48 ժամվա ընթացքում, սակայն հաղորդվում է, որ երբեմն տեղի են ունենում 2 ժամ հետո»,- նշում են բժշկական գիտությունների դոկտորներ Ռոբերտ Հոֆմանը եւ Ջերալդ Ուայնհաուսը։