Հունիսի 13-ին Գորիի և Ախմետաի քաղաքապետարանների Ինովացիոն գիտելիքի կենտրոնների ակտիվիստները փոխանակման այցով այցելեցին Նինոծմինդա:
Այս այցի նպատակն է ծանոթանալ շրջանին, այստեղ ապրող մարդկանց, ինչպես նաև այն խնդիրներին, որոնց բախվում են այստեղ երիտասարդները։
Հանդիպմանը երեք շրջանների երիտասարդները ծանոթացան միմյանց հետ։ Տեղի ունեցավ աշխատաժողով, որտեղ Երիտասարդական կենտրոնի համակարգող Իրինա Ղարսլյանը, ինչպես նաև ստաժոր Քրիստինա Թազայանը ներկայացրեցին կենտրոնը և ծանոթացրեց ակտիվիստների գործունեությանը։ Դրանից հետո քննարկում ծավալվեց երիտասարդության, ընդհանրապես, երիտասարդական կենտրոնների և ոչ ֆորմալ կրթության մարտահրավերների մասին։ Երիտասարդները խոսեցին ոչ ֆորմալ կրթության, կամավորության կարևորության, ինչպես նաև համայնքներում առկա տարբեր խնդիրների հնարավորությունների և լուծումների մասին։
Սեմինարից հետո ակտիվիստները շարժվեցին դեպի Ինովացիոն կենտրոն, ինչպես նաև այցելեցին Նինոծմինդայի սոցիալական ձեռնարկություններ՝ տուրիստական կենտրոն և բուսական թեյերի ձեռնարկություն։ Նրանք ծանոթացան այդ ձեռնարկությունների գործունեությանը, կիսվեցին իրենց տպավորություններով ու պատկերացումներով ձեռնարկությունների զարգացման վերաբերյալ։
Այս այցը երկօրյա է։ Այսօր հյուրերը պատրաստվում են այցելել Գորելովկա գյուղ, Բուգդաշեն լիճ՝ թռչուններին դիտելու, ինչպես նաև ևս երկու սոցիալական ձեռնարկություն։
.