Արջի արկածները Ջավախքում. ևս մի քանի գյուղ է այցելել

Արջի արկածները Ջավախքում. ևս մի քանի գյուղ է այցելել

Վերջին օրերին արջը որոշել է հերթով «այցելել» Ախալքալաքի շրջանի Կարծախ, Խավեթ, Դադեշ և այլ գյուղեր: Հետաքրքիր զուգատիպությամբ արջը բոլոր գյուղերում նույնչափ մեղր է ուտում, քանդում փեթակներն ու հեռանում:jnews.ge

Խավեթում արջն առաջին անգամ չէ, որ հյուրընկալվում է: Այստեղ կատակում են՝ մանրամասների համար կարող եք զանգել արջին:

Լիպարիտ Պետրոսյանի փեթակները տեղադրված են իր սենյակի պատուհանից ընդամնեը 3 մետր հեռավորության վրա։ Արջը 13 փեթակից, միայն 3-ն է կերել, մի քանիսը քանդել ու հեռացել։

«Հետքերով գնացինք մինչև դաշտեր երևում էր, խոտերի մեջ արդեն կորցրինք հետքը, որ նայում ես նվազագույնը 300-400 կգ քաշով արջ է եղել»,- ասում է նա։

vnas
Liparit

«Առավոտյան տեսա, որ փեթակները տակնուվրա էր արված, ջարդված, մեղրը՝ կերած, հետքերից հասկացանք, որ արջ է եղել»,-ասում է նա։

Ընդհանուր առմամբ Լիպարիտը կրել է 500-600 լարիի վնաս։

KHavet

Նա արդեն դիմել է քաղաքապետարան, որպեսզի փոխհատուցում ստանա։

«Այսօր արջին խփելը 50 000 լարի է, բայց իմ ապրուստի միջոցն էլ սա է, մարդ չի եկել այստեղ, սակայն նկարներ են ուզել, ուղարկել եմ», – ասում է Լիպարիտը:

Իսկ Կարծախում արջը մտել է Բագրատ Մոսոյանի մեղվանոց: Նրա խոսքով, արջը ժայռից է իջել ու ավիրել իր մեղվանոցը: Այստեղ ևս երեք փեթակ է կերել, մի քանիսը քանդել ու սատկացրել մեղուներին:

chanpa
vnasvac

Կարծախում Մոսոյանների ընտանիքը միակն է, որ մեղու են պահում: Նա 1000-1500 լարիի վնաս է կրել: Ընդհանուր 25 փեթակ ունի:

mosoyan bagrat

«Ես չեմ տեսել, բայց ասում են քոթոթների հետ է եղել։ Հիմնականում անհանգստանում եմ նրա համար, որ ժամանակի ընթացքում կարող է ավելի մեծ վնաս տալ, հատկապես մարդկանց վնասել: Հարցը այստեղ մեղուն չէ։ Պետք է միջոցներ ձեռնարկել, կարող է այսօր չգա, վաղը՝ գա։ Ես 65 տարեկան եմ, նման դեպք դեռ չէր եղել»,- ասում է Բագրատը։

kartsakh

Մոսոյանների շունը վախեցած է, նույնիսկ մեզ տեսնելուց անգամ բնից դուրս չեկավ։ Տանտերը փաստում է, բնական է, որ հսկա արջին տեսնելուց հետո շունը վախեցած է։

Փոխհատուցման համար Մոսոյանները դեռ չեն դիմել: